Լրահոս / Հայտարարություններ
Վերապատրաստման ծրագրերը համակարգող մասնագետի թափուր հաստիք
18.02.2021
ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցն ունի վերապատրաստման ծրագրերը համակարգող մասնագետի կարիք՝ դիվանագետների, ինչպես նաև պետական մարմինների արտաքին կապերի ստորաբաժանումների աշխատակիցների վերապատրաստման ծրագրերը կազմակերպելու և համակարգելու համար։
Վերապատրաստման ծրագրերը համակարգող մասնագետի պարտականություններն են.
- Կազմել դասընթացների ծրագրերը, ներկայացնել հաստատման և համակարգել դրանց իրականացումը
- Կապ հաստատել և պահպանել օտարերկրյա և հայաստանյան փորձագետ-դասախոսների, ինչպես նաև վերապատրաստման ծրագրերի մասնակիցների հետ
- Ապահովել դասընթացի անխաթար ընթացքը՝ առկա և առցանց. աջակցել դասախոսին և վերապատրաստվողներին հնարավոր խնդիրների, հարցերի դեպքում
- Կազմել դասախոսությունների վարման պայմանագրեր համապատասխան դասախոսների հետ, վարել բանակցություններ
- Իրականացնել դասերի վերահսկում՝ ստուգելով որակը և ուսումնական ծրագրերին համապատասխանությունը
- Կազմակերպել և ամփոփել դասախոսների և դասախոսությունների, ինչպես նաև դասընթացների ընթացիկ և վերջնական գնահատումը
- Սպասարկել Դիվանագիտական դպրոցի համապատասխան մասնագիտական էլեկտրոնային շտեմարանները
- Անհրաժեշտության դեպքում ապահովել նոր փորձագետ-դասախոսների ներգրավումը
- Անհրաժեշտության դեպքում կազմակերպել ուսումնական այցեր
- Կազմել դիվանագիտական դպրոցի հաշվետվություններ և գրություններ
- Զբաղվել կազմակերպչական այլ աշխատանքներով, վերապատրաստման դասընթացների լուսաբանմամբ
- Աջակցել Դիվանագիտական դպրոցի այլ աշխատանքներին, կատարել այլ հանձնարարություններ՝ ըստ անհրաժեշտության
Թեկնածուներից պահանջվում է.
- Մագիստրոսի որակավորում քաղաքագիտություն, միջազգային հարաբերություններ, կրթության կառավարում, օտար լեզուներ և հարակից ոլորտներում
- Առնվազն երկու տարվա աշխատանքային փորձ՝ ցանկալի է ուսումնական գործընթացների համակարգման բնագավառում
- Հայերենի, անգլերենի, ռուսերենի գերազանց իմացություն
- Գրագետ նամակագրություն վարելու կարողություն
- Կազմակերպչական, վերլուծական, կառավարման հմտություններ, նախաձեռնողականություն
- Հաղորդակցության հմտությունների տիրապետում և կոնֆլիկտային իրավիճակներ կառավարելու ունակություն
- Պատասխանատվության և էթիկայի զգացում
- Համակարգչային ժամանակակից ծրագրերի գիտելիքներ
Խնդրում ենք կենսագրությունները ուղարկել contact@diplomaticacademy.am էլեկտրոնային հասցեով։
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ս.թ. մարտի 1-ը։