Լրահոս / Հայտարարություններ

«Միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն» 2021-22 թթ. դասընթացի մեկնարկ

18.09.2021

Կից լուսանկարներ

Պետր Կրատոխվիլը կարդում է «Միջազգային հարաբերությունների ներածություն» առարկայի առաջին դասախոսությունը:

Դիվանագիտական դպրոցի տնօրեն, դեսպան Վահե Գաբրիելյանը հանդես է գալիս ողջույնի խոսքով:

 

Ամբողջ ալբոմ »

Սեպտեմբերի 6-ին Դիվանագիտական դպրոցում մեկնարկեց «Միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն» 2021-22 թթ. դասընթացը։

Դասընթացի մեկնարկին ողջույնի խոսքով հանդես եկավ Դիվանագիտական դպրոցի տնօրեն, դեսպան Վահե Գաբրիելյանը։ Տնօրենը շնորհավորեց ունկնդիրներին Դիվանագիտական դպրոց ընդունվելու կապակցությամբ, ներկայացրեց  «Միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն» ծրագիրը, դիվանագիտական ծառայության նրբություններն ու առանձնահատկությունները, ծանոթացրեց ունկնդիրներին դպրոցում ուսանելու ընթացակարգին։

«Միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն» դասընթացը մեկնարկել է «Միջազգային հարաբերությունների ներածություն» առարկայով, որը դասավանդում է Չեխիայի արտաքին հարաբերությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող Պետր Կրատոխվիլը։

Դիվանագիտական դպրոցի հրատարակություններ