Լրահոս / Հայտարարություններ

Օտար լեզուների դասընթացների վկայականների հանձնում

16.03.2023

Կից լուսանկարներ

Օտար լեզուների դասընթացի վկայականների հանձնում

Օտար լեզուների դասընթացի վկայականների հանձնում

 

Ամբողջ ալբոմ »

Մարտի 16-ին Դիվանագիտական դպրոցի տնօրեն, դեսպան Վահե Գաբրիելյանը օտար լեզուների դասընթացները հաջողությամբ ավարտած մասնակիցներին հանձնեց ծրագրի հերթական փուլի ավարտական վկայականները: Օտար լեզուների դասընթացի հերթական փուլը մեկնարկել էր 2022թ-ի հոկտեմբերին և ավարտվել՝ 2023թ-ի փետրվարին:

Դիվանագիտական դպրոցն, ի լրումն «Միջազգային հարաբերություններ և դիվանագիտության» ծրագրի շրջանակներում դասավանդվող օտար լեզուների, ԱԳՆ կենտրոնական ապարատում աշխատող դիվանագետների համար պարբերաբար կազմակերպում է ադրբեջաներենի, գերմաներենի, թուրքերենի և իսպաներենի դասընթացներ:

Դիվանագիտական դպրոցի հրատարակություններ