Լրահոս / Հայտարարություններ

Վերապատրաստման ծրագրերը համակարգող մասնագետի թափուր հաստիք

29.03.2023

Կից լուսանկարներ

Հայաստանի դիվանագիտական դպրոց

Ամբողջ ալբոմ »

ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցն աշխատանքի է հրավիրում վերապատրաստման ծրագրերը համակարգողի՝ դիվանագետների, ինչպես նաև պետական մարմինների արտաքին կապերի ստորաբաժանումների աշխատակիցների վերապատրաստման ծրագրերը կազմակերպելու և համակարգելու համար։

 

Վերապատրաստման ծրագրերը համակարգողի պարտականություններն են.

·     Կազմել դասընթացների ծրագրերը, ներկայացնել հաստատման և ապահովել դրանց իրականացումը,

·     Կապ հաստատել և պահպանել օտարերկրյա և հայաստանյան փորձագետ-դասախոսների, ինչպես նաև վերապատրաստման ծրագրերի մասնակիցների հետ,

·     Ապահովել դասընթացի անխաթար ընթացքը՝ աջակցել դասախոսին և վերապատրաստվողներին հնարավոր խնդիրների, հարցերի դեպքում,

·     Բանակցել և կազմել դասախոսությունների վարման պայմանագրեր համապատասխան դասախոսների հետ,

·     Իրականացնել դասերի որակի և ուսումնական ծրագրերին համապատասխանության վերահսկում,

·     Կազմակերպել և ամփոփել դասախոսների և դասախոսությունների, ինչպես նաև դասընթացների ընթացիկ և վերջնական գնահատումը,

·     Վարել Դիվանագիտական դպրոցի համապատասխան մասնագիտական էլեկտրոնային շտեմարանները,

·     Անհրաժեշտության դեպքում ապահովել նոր փորձագետ-դասախոսների ներգրավումը,

·     Անհրաժեշտության դեպքում կազմակերպել ուսումնական այցեր,

·     Կազմել դիվանագիտական դպրոցի հաշվետվություններ և գրություններ,

·     Զբաղվել կազմակերպչական այլ աշխատանքներով, վերապատրաստման դասընթացների լուսաբանմամբ,

·     Աջակցել Դիվանագիտական դպրոցի այլ աշխատանքներին, կատարել այլ հանձնարարություններ՝ ըստ անհրաժեշտության

·     Անհրաժեշտության դեպքում կազմակերպել օտարերկրյա դիվանագետների ուսումնական այցեր և ապահովել դրանց իրականացումը:

 

Թեկնածուներից պահանջվում է.

·     Առնվազն մագիստրոսի որակավորում քաղաքագիտություն, միջազգային հարաբերություններ, կրթության կառավարում, օտար լեզուներ և հարակից ոլորտներում,

·     Առնվազն երկու տարվա աշխատանքային փորձ ուսումնական գործընթացների համակարգման կամ առնչվող բնագավառում,

·     Հայերենի, անգլերենի, ռուսերենի գերազանց իմացություն,

·     Գրագետ փաստաթղթեր կազմելու կարողություն,

·     Պատասխանատվության զգացում և թիմային աշխատանքի կարողություն,

·     Կազմակերպչական, վերլուծական, կառավարման հմտություններ, նախաձեռնողականություն,

·     Հաղորդակցության հմտությունների տիրապետում և կոնֆլիկտային իրավիճակներ կառավարելու ունակություն,

·     Համակարգչային ժամանակակից ծրագրերի իմացություն:

 

Խնդրում ենք կենսագրությունները ուղարկել contact@diplomaticacademy.am էլեկտրոնային հասցեով։

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ս.թ. մայիսի 3-ը:

 

Դիվանագիտական դպրոցի հրատարակություններ