Դպրոցի հյուրերը

Եգիպտոսի դիվանագիտական ուսումնասիրությունների ինստիտուտի տնօրեն, դեսպան Վալիդ Հագագ

11.09.2024

Կից լուսանկարներ

Եգիպտոսի դիվանագիտական ուսումնասիրությունների ինստիտուտի տնօրեն Վալիդ Հագագ

Եգիպտոսի դիվանագիտական ուսումնասիրությունների ինստիտուտի տնօրեն Վալիդ Հագագ

 

Ամբողջ ալբոմ »

Հայաստանի դիվանագիտական դպրոցի և Եգիպտոսի դիվանագիտական ուսումնասիրությունների ինստիտուտի միջև Փոխըմբռնման հուշագրի ստորագրման շրջանակներում սեպտեմբերի 11-ին Դիվանագիտական դպրոցում տեղի ունեցավ Եգիպտոսի ԱԳ նախարարի տեղակալ, Դիվանագիտական ուսումնասիրությունների ինստիտուտի տնօրեն, դեսպան Վալիդ Հագագի հանդիպումը Դիվանագիտական դպրոցի ունկնդիրների հետ: Դեսպան Հագագը խոսեց Եգիպտոսի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների և մարտահրավերների, տարածաշրջանային համագործակցության, ինչպես նաև ժամանակակից աշխարհում դիվանագիտական կրթության առանձնահատկությունների մասին և պատասխանեց ունկնդիրների հարցերին: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում Եգիպտոսի դեսպան Սերենադ Մուհամեդ Սոլիման Գամիլը:

Դիվանագիտական դպրոցի հրատարակություններ