Լրահոս / Հայտարարություններ

17.04.2025 • «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի աշխատակիցների վերապատրաստման դասընթաց

2025թ. մարտի 31-ից ապրիլի 17-ը ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցում անցկացվեց վերապատրաստման դասընթաց նախատեսված «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի աշխատակիցների համար: Դասընթացի երեք շաբաթների ընթացքում մասնակիցները խորացրեցին իրենց գիտելիքները «Տնտեսական դիվանագիտություն», «Բանակցային հմտություններ» և «Դիվանագիտական էթիկետ և արարողակարգ» առարկաներից: Դասընթացը վարեցին դիվանագիտական դպրոցի արտերկրի հրավիրյալ դասախոսները: Դասընթացի ավարտին «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի աշխատակիցներին...

23.01.2025 • Հայաստանի դիվանագիտական դպրոցի և Ղրղզստանի դիվանագիտական ակադեմիայի միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրում

Փետրվարի 23-ին Ղրղզստանի ԱԳ նախարար Ժեենբեկ Կուլուբաևի Երևան այցի շրջանակներում Հայաստանի Հանրապետության ԱԳՆ դիվանագիտական դպրոցի և Ղրղզական Հանրապետության ԱԳՆ դիվանագիտական ակադեմիայի միջև ստորագրվեց համագործակցության մասին համաձայնագիր:

24.12.2024 • «Դիվանագետների վերապատրաստում» 2024թ.-ի երկրորդ դասընթացի ավարտ

Դեկտեմբերի 24-ին տեղի ունեցավ «Դիվանագետների վերապատրաստում» եռամսյա դասընթացի 2024 թվականի երկրորդ ծրագրի ավարտական վկայականների հանձնման արարողությունը։ Դասընթացին մասնակցել են ՀՀ պետական մարմինների արտաքին կապերի համար պատասխանատու ստորաբաժանումների աշխատակիցները: Դիվանագիտական դպրոցի տնօրեն, դեսպան Վահե Գաբրիելյանը վերապատրաստման ծրագրի մասնակիցներին հանձնեց ավարտական վկայականներ և մաղթեց հաջողություններ՝ հետագա մասնագիտական գործունեության մեջ:

09.12.2024 • Հանդիպում «Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկաս» ծրագրի ղեկավար Շտեֆան Մալերիուսի հետ

Դեկտեմբերի 9-ին Դիվանագիտական դպրոցում տեղի ունեցավ հանդիպում դպրոցի տնօրեն, դեսպան Վահե Գաբրիելյանի և Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի « Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկաս » տարածաշրջանային ծրագրի ղեկավար Շտեֆան Մալերիուսի միջև: Զրուցակիցները քննարկեցին համագործակցության հեռանկարներին և համատեղ ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր: Հանդիպման վերջում պարոն Մալերիուսը շրջայց կատարեց Դիվանագիտական դպրոցում:

03.12.2024 • Դիվանագիտական դպրոցի գրադարանի համալրում

Դեկտեմբերի 2-ին Հայաստանի դիվանագիտական դպրոցը Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամից ստացավ արժեքավոր նվեր՝ վերջինիս տարբեր տարիների հրատարակությունները: Պատմական Հայաստանի տարբեր վայրերում առկա հուշարձանների, հայկական ճարտարապետության նմուշների, վիմագրերի մասին մեծարժեք գրքերը, « Վարձք » պարբերական ի համարները, հայրենի տարբեր բնակավայրերին նվիրված գրքույկները լրացրեցին Դիվանագիտական դպրոցի գրադարանում արդեն առկա և ընթերցողներին հասանելի հավաքածուն:  

19.11.2024 • Հանդիպում Հայաստանում Իսպանիայի դեսպան Ռիկարդո Մարտինես Վասկեսի հետ

Նոյեմբերի 19-ին ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցում տեղի ունեցավ հանդիպում Հայաստանի դիվանագիտական դպրոցի տնօրեն, դեսպան Վահե Գաբրիելյանի և Հայաստանի Հանրապետությունում Իսպանիայի Թագավորության նորանշանակ դեսպան Ռիկարդո Մարտինես Վասկեսի միջև: Զրուցակիցները քննարկեցին երկու երկրների դիվանագիտական դպրոցների միջև համագործակցության հնարավորությունները: Հանդիպմանը հաջորդեց դեսպան Մարտինես Վասկեսի դասախոսությունը Դիվանագիտական դպրոցի ունկնդիրների համար:

08.11.2024 • Վերապատրաստման ծրագիր Իրաքյան Քուրդիստանի դիվանագետների համար

2024 թվականի հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 8-ը ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցում Իրաքյան Քուրդիստանի տարբեր գերատեսչություններում աշխատող դիվանագետների համար անցկացվեց վերապատրաստման չորրորդ ծրագիրը: Ծրագրի նպատակն էր բարելավել և կատարելագործել մասնակիցների մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները, կարճ ժամանակահատվածում ներածական գիտելիքներ հաղորդել միջազգային հարաբերությունների և դիվանագիտության մասին (միջազգային հարաբերությունների, միջազգային իրավունքի, միջազգային քաղաքատնտեսության ներածություն և այլն): Երիտասարդ...

02.10.2024 • Հանդիպում Իրաքի Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ալի Աբդուլկարեմ Ութավիի հետ

Հոկտեմբերի 2-ին   ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցում տեղի ունեցավ հանդիպում ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի տնօրեն, դեսպան Վահե Գաբրիելյանի և ՀՀ-ում   Իրաքի Հանրապետության ներկայացուցչության ղեկավար Ալի Աբդուլկարեմ Ութավիի   միջև: Կողմերը քննարկեցին   համագործակցության և   համատեղ ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր ,   մասնավորապես , Հայաստանի դիվանագիտական դպրոցի և Իրաքի Հանրապետության արտաքին ծառայության ինստիտուտի միջև փոխըմբռնման հուշագիր ստորագրելու հնարավորությունը...

23.09.2024 • Դիվանագիտական դպրոցի հիմնադրման 15-ամյակ

Հայաստանի դիվանագիտական դպրոցը 15 տարեկան է: « Առավոտ »  օրաթերթի անդրադարձը « Մեդիամաքս »  գործակալության անդրադարձը « Շանթ »  հեռուստաընկերության անդրադարձը 15 տարիների մեր կարևորագույն ձեռքբերումներն են. Մ ենք կայացել ենք որպես հաստատություն, որ ստեղծել է գործուն ինստիտուցիոնալ մեխանիզմներ և ունի արդյունավետ ու նվիրված անձնակազմ, ձևավորել է ավանդույթներ և չափանիշներ, ինչպես նաև ունի շրջանավարտների տպավորիչ կազմ: Մ ենք ձեռք ենք բերել   լավ համբավ և ունենք գործընկերների...

11.09.2024 • Հայաստանի դիվանագիտական դպրոցի և Իրանի քաղաքական և միջազգային ուսումնասիրությունների ինստիտուտի միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրում

Սեպտեմբերի 11-ին ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցում տեղի ունեցավ հանդիպում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության դիվանագիտական դպրոցի տնօրեն, դեսպան Վահե Գաբրիելյանի և Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ, Քաղաքական և միջազգային ուսումնասիրությունների ինստիտուտի նախագահ Մոհամմադ Հասան Շեյխոլէսլամիի միջև: Դիվանագիտական կադրերի պատրաստման և վերապատրաստման երկու կրթօջախների միջև տեղի ունեցավ համագործակցության մասին փոխըմբռնման հուշագրի ստորագրման արարողություն: Կողմերը քննարկեցին...

Դիվանագիտական դպրոցի հրատարակություններ