Լրահոս / Հայտարարություններ
29.03.2023 • Վերապատրաստման ծրագրերը համակարգող մասնագետի թափուր հաստիք
ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցն աշխատանքի է հրավիրում վերապատրաստման ծրագրերը համակարգողի՝ դիվանագետների, ինչպես նաև պետական մարմինների արտաքին կապերի ստորաբաժանումների աշխատակիցների վերապատրաստման ծրագրերը կազմակերպելու և համակարգելու համար։ Վերապատրաստման ծրագրերը համակարգողի պարտականություններն են. · Կազմել դասընթացների ծրագրերը, ներկայացնել հաստատման և ապահովել դրանց իրականացումը, · Կապ հաստատել և պահպանել օտարերկրյա և հայաստանյան փորձագետ-դասախոսների,...
28.03.2023 • Հանդիպում Հայաստանի Հանրապետությունում Իսպանիայի Թագավորության դեսպանի հետ
Մարտի 28-ին Դիվանագիտական դպրոցում տեղի ունեցավ հանդիպում դպրոցի տնօրեն Վահե Գաբրիելյանի և Հայաստանի Հանրապետությունում Իսպանիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարկոս Գոմես Մարտինեսի (նստավայրը՝ Մոսկվա) միջև: Զրուցակիցները ներկայացրեցին երկու պետությունների դիվանագիտական դպրոցների ծավալած գործունեությունը և քննարկեցին դպրոցների միջև համագործակցության հեռանկարները: Հանդիպման վերջում դեսպանը շրջայց կատարեց Դիվանագիտական դպրոցում:
16.03.2023 • Օտար լեզուների դասընթացների վկայականների հանձնում
Մարտի 16-ին Դիվանագիտական դպրոցի տնօրեն, դեսպան Վահե Գաբրիելյանը օտար լեզուների դասընթացները հաջողությամբ ավարտած մասնակիցներին հանձնեց ծրագրի հերթական փուլի ավարտական վկայականները: Օտար լեզուների դասընթացի հերթական փուլը մեկնարկել էր 2022թ-ի հոկտեմբերին և ավարտվել՝ 2023թ-ի փետրվարին: Դիվանագիտական դպրոցն, ի լրումն «Միջազգային հարաբերություններ և դիվանագիտության» ծրագրի շրջանակներում դասավանդվող օտար լեզուների, ԱԳՆ կենտրոնական ապարատում աշխատող դիվանագետների համար պարբերաբար կազմակերպում է ադրբեջաներենի, գերմաներենի,...
03.02.2023 • «Հյուպատոսական գործունություն» դասընթացի վկայականների հանձնում
Փետրվարի 2-ին Դիվանագիտական դպրոցի տնօրեն, դեսպան Վահե Գաբրիելյանը վկայականներ հանձնեց «Հյուպատոսական գործունություն» ծրագրով դասընթացը հաջողությամբ ավարտած դիվանագետներին: Նա շնորհավորեց դիվանագետներին և հույս հայտնեց, որ դասընթացի ընթացքում ձեռք բերված գիտելիքը կնպաստի նրանց մասնագիտական առաջխաղացմանը: Ամենամյա դասընթացը Դիվանագիտական դպրոցում անցկացվել էր 2022թ-ի նոյեմբերի 7-ից դեկտեմբերի 8-ը: Դասընթացը ներառում էր դասախոսություններ և քննարկումներ՝ հյուպատոսական գործի, անձնագրային գործի, նոտարական...
27.12.2022 • ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողների այցը Դիվանագիտական դպրոց
Դեկտեմբերի 27-ին ՀՀ ԱԳՆ ճանաչողական այցի շրջանակներում Դիվանագիտական դպրոց այցելեցին Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի մի խումբ ուսանողներ: Նրանք շրջայց կատարեցին Դիվանագիտական դպրոցում, ծանոթացան դպրոցի գործունեությանը, գրադարանին: Շրջայցի ընթացքում ուսանողները հարցեր հղեցին «Միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն» ծրագրի ընդունելության կարգի, դասավանդվող առարկաների և դպրոցի գործունեության մասին:
22.12.2022 • Հանդիպում ՀՀ-ում Իրաքի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
Դեկտեմբերի 22-ին Դիվանագիտական դպրոցում տեղի ունեցավ հանդիպում դպրոցի տնօրեն Վահե Գաբրիելյանի և ՀՀ-ում Իրաքի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Սուհայլան Մ․ Խալիլ Ալ-Ջուբուրիի միջև: Պարոն Ալ-Ջուբուրին շրջայց կատարեց Դիվանագիտական դպրոցում, ծանոթացավ դպրոցի գործունեությանը և ուսումնական ծրագրերին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին Հայաստանի դիվանագիտական դպրոցի և Իրաքի արտաքին ծառայության ինստիտուտի միջև համագործակցության և համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարները:
29.11.2022 • Դիվանագիտական դպրոցի տնօրենի հանդիպումները Բրյուսելում
Նոյեմբերի 28-ին և 29-ին ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի տնօրեն, դեսպան Վահե Գաբրիելյանը Բրյուսելում հանդիպումներ ունեցավ Եվրոպական միության նոր ձևավորվող դիվանագիտական ակադեմիայի հարցերով Եվրոպական միության արտաքին ծառայության գլխավոր խորհրդական Ֆերնանդո Ջենտելինիի և Բելգիայի Թագավորության Էգմոնտ ինստիտուտի ներկայացուցիչ Բերնար Սիմանի հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվեցին Հայաստանի դիվանագիտական դպրոցի և նշված հաստատությունների միջև դիվանագետների կրթության և գիտահետազոտական աշխատանքների ոլորտներում համագործակցության...
22.11.2022 • ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի և Վիետնամի դիվանագիտական ակադեմիայի միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրում
Ս.թ. նոյեմբերի 22-ին Հանոյում տեղի ունեցավ հանդիպում ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի տնօրեն, դեսպան Վահե Գաբրիելյանի և Վիետնամի դիվանագիտական ակադեմիայի տնօրեն տիկին Ֆամ Լան Ձունգի միջև: Կողմերը քննարկեցին ՀՀ արտաքին գործերի նախարարության դիվանագիտական դպրոցի և Վիետնամի դիվանագիտական ակադեմիայի միջև համագործակցության զարգացմանը և խորացմանը վերաբերող հարցեր: Հանդիպման ավարտից հետո տեղի ունեցավ Հայաստանի դիվանագիտական դպրոցի և Վիետնամի դիվանագիտական ակադեմիայի միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրման պաշտոնական արարողություն:...
20.11.2022 • Դիվանագիտական կրթության միջազգային ֆորում
Դիվանագիտական դպրոցի տնօրեն, դեսպան Վահե Գաբրիելյանը նոյեմբերի 14-18-ը մասնակցեց Նոր Դելիում տեղի ունեցող Դիվանագիտական կրթության միջազգային 48-րդ ֆորումին (Դիվանագիտական ակադեմիաների տնօրենների և արտաքին հարաբերությունների ինստիտուտների դեկանների ամենամյա հավաքին): Միջոցառմանը, որն անցկացվում էր « Դիվանագիտությունը հանուն զարգացման » խորագրի ներքո, մասնակցում էին 45 երկրների դիվանագիտական կրթության հաստատությունների ղեկավարներ: Համաժողովին քննարկվեցին ժամանակակից դիվանագետներին վաղվա մարտահրավերներին...
10.11.2022 • Դիվանագետների վերապատրաստման 2022թ.-ի երկրորդ դասընթացի ավարտական վկայականների հանձնում
Նոյեմբերի 10-ին տեղի ունեցավ «Դիվանագետների վերապատրաստում» երեքամսյա դասընթացի 2022 թվականի երկրորդ ծրագրի ավարտական վկայականների հանձնման արարողությունը։ Դասընթացին մասնակցել են ՀՀ պետական մարմինների արտաքին կապերի համար պատասխանատու ստորաբաժանումների, ինչպես նաև Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակիցները: Դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակիցներին ծրագրի մասնակցության վկայականներ հանձնեց Դպրոցի տնօրեն, դեսպան Վահե Գաբրիելյանը։ Նա շնորհավորեց դիվանագետներին դասընթացը հաջողությամբ...