Դպրոցի հյուրերը
18.07.2023 • Քարտեզագետ Ռուբեն Գալչյան
Հուլիսի 18-ին Դիվանագիտական դպրոցում «Հայաստանի սահմանները քարտեզներում» թեմայով դասախոսությամբ հանդես եկավ Հայաստանի և տարածաշրջանի մասին պատմական քարտեզների գիտակ, Հայաստանի գիտությունների ակադեմիայի պատվավոր դոկտոր Ռուբեն Գալչյանը: Ռ. Գալչյանը Դիվանագիտական դպրոցի ունկնդիրներին և ՀՀ ԱԳՆ տարբեր ստորաբաժանումների աշխատակիցներին ներկայացրեց աշխարհին հայտնի պատմական քարտեզներում մ.թ.ա. 6-րդ դարից մինչև 20-րդ դարի 70-80-ական թվականները Հայաստանի ընդգրկմանը վերաբերող տեղեկություններ և պատասխանեց բազմաթիվ հարցերին:
14.07.2023 • Գերամանիայի դեսպան Վիկտոր Ռիխտեր
Հուլիսի 14-ին Դիվանագիտական դպրոցը հյուրընկալեց Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Վիկտոր Ռիխտերին: Դեսպան Ռիխտերը ներկայացրեց Գերմանիայի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, խոսեց Հայաստանի հետ երկկողմ հարաբերությունների մասին և պատասխանեց ունկնդիրների հարցերին:
13.07.2023 • ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվին
Հուլիսի 13-ին տեղի ունեցավ Դիվանագիտական դպրոցի ունկնդիրների հանդիպումը Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Քրիստինա Քվինի հետ: Դեսպան Քվինը խոսեց ԱՄՆ արտաքին քաղաքականության գերակայությունների և Հայաստանի հետ երկկողմ հարաբերությունների և դրանց զարգացման հեռանկարների մասին: Հանդիպման ավարտին դեսպանը պատասխանեց ունկնդիրների հարցերին:
12.07.2023 • Վրաստանի դեսպան Գիորգի Շարվաշիձե
Հուլիսի 12-ին Դիվանագիտական դպրոցը հյուրընկալեց Հայաստանում Վրաստանի դեսպան Գիորգի Շարվաշիձեին: Դեսպան Շարվաշիձեն ներկայացրեց Վրաստանի արտաքին քաղաքականության ուղղություններն ու առաջնահերթությունները և խոսեց Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունների մասին: Հանդիպմանը հաջորդեց ակտիվ հարց ու պատասխան:
12.07.2023 • Ուրուգվայի դեսպան Էդուարդո Ռոսենբրոկ Բիդարտ
Հուլիսի 12-ին Դիվանագիտական դպրոցում դասախոսությամբ հանդես եկավ Հայաստանի Հանրապետությունում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության դեսպան Էդուարդո Ռոսենբրոկ Բիդարտը: Դեսպանն ունկնդիրներին ներկայացրեց Ուրուգվայի արտաքին ծառայության համակարգը և երկրի արտաքին քաղաքականության ռազմավարությունը երկկողմ հարաբերություններում և բազմակողմ հարթակներում: Անդրադարձ կատարվեց նաև Հայաստանի և Ուրուգվայի միջև առկա սերտ հարաբերություններին:
07.07.2023 • Հնդկաստանի դեսպան Նիլակշի Սահա Սինհա
Հուլիսի 7-ին Դիվանագիտական դպրոցը հյուրընկալեց Հայաստանում Հնդկաստանի դեսպան Նիլակշի Սահա Սինհային: Դեսպանն ունկնդիրներին ներկայացրեց Հնդկաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններն ու Հայաստանի հետ երկկողմ հարաբերությունները և զարգացման հեռանկարները:
06.07.2023 • Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկին
Հուլիսի 6-ին տեղի ունեցավ « Միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն » դասընթացի ունկնդիրների հանդիպումը Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Դեսպան Կոպիրկինը խոսեց Ռուսաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների, աշխարհում ընթացող իրադարձությունների և Հայաստանի հետ հարաբերությունների մասին, ապա պատասխանեց ունկնդիրների հարցերին:
06.07.2023 • Սիրիայի դեսպան Նորա Արիսյան
Հուլիսի 6-ին Դիվանագիտական դպրոցը հյուրընկալեց Հայաստանի Հանրապետությունում Սիրիայի Արաբական Հանրապետության դեսպան Նորա Արիսյանին: Դեսպանը խոսեց Սիրիայի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների և հայ-սիրիական հարաբերությունների մասին: Հանդիպման ավարտին դեսպանը պատասխանեց ունկնդիրների հարցերին:
06.07.2023 • Բրազիլիայի դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգա
Հուլիսի 6-ին Դիվանագիտական դպրոցում դասախոսությամբ հանդես եկավ Հայաստանի Հանրապետությունում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգան: Դեսպան Պիտալուգան ունկնդիրներին ներկայացրեց Բրազիլիայի արտաքին քաղաքականության իրականացման գործընթացը և խոսեց Հայաստանի հետ հարաբերությունների մասին: