Լրահոս / Հայտարարություններ

ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի մի խումբ ուսանողների այցը Հայաստանի դիվանագիտական դպրոց

13.12.2019

Կից լուսանկարներ

ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի մի խումբ ուսանողների շրջայցը Դիվանագիտական դպրոցում

ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի մի խումբ ուսանողների շրջայցը Դիվանագիտական դպրոցում

 

 

Ամբողջ ալբոմ »

Դեկտեմբերի 13-ին ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոց այցելեցին ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի մի խումբ ուսանողներ: Ուսանողները շրջայց կատարեցին Դիվանագիտական դպրոցում, ծանոթացան դպրոցի գործունեությանը, գրադարանին, հանդիպեցին Դիվանագիտական դպրոցի տնօրեն Վահե Գաբրիելյանին: Ողջունելով ուսանողներին՝ տնօրենը ներկայացրեց Դիվանագիտական դպրոցի «Միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն» ծրագիրը՝ նշելով, որ դպրոցի հիմնական նպատակներից մեկն է գործող դիվանագետներ պատրաստելը։ Պատասխանելով ուսանողների հարցերին՝ Դիվանագիտական դպրոցի տնօրենը հույս հայտնեց, որ համապատասխան գիտելիքների և վճռականության շնորհիվ նրանք կհամալրեն Դիվանագիտական դպրոցի սաների շարքերը:

Դիվանագիտական դպրոցի հրատարակություններ