Լրահոս / Հայտարարություններ

«Դիվանագետների վերապատրաստում» 2019թ. երկրորդ դասընթացի ավարտ

17.12.2019

Կից լուսանկարներ

«Դիվանագետների վերապատրաստում» 2019թ. երկրորդ դասընթացի ավարտ

«Դիվանագետների վերապատրաստում» 2019թ. երկրորդ դասընթացի ավարտ

 

Ամբողջ ալբոմ »

Դեկտեմբերի 17-ին կայացավ «Դիվանագետների վերապատրաստում» երեքամսյա դասընթացի 2019թ. երկրորդ ծրագրի ավարտական վկայականների հանձնման արարողությունը: 

Դիվանագիտական դպրոցի կողմից կազմակերպվող դասընթացը նախատեսված է ԱԳՆ դիվանագետների և պետական մարմինների արտաքին կապերի համար պատասխանատու ստորաբաժանումների աշխատակիցների համար: 2019թ. երկրորդ դասընթացի մասնակիցները հնարավորություն ունեցան նաև դասընթացի շրջանակներում ուսումնական այցով մեկնել Արցախի Հանրապետություն:

Դասընթացը դրական ցուցանիշներով ավարտած մասնակիցներին ծրագրի մասնակցության վկայականներ հանձնեց Դիվանագիտական դպրոցի տնօրեն, դեսպան Վահե Գաբրիելյանը։ Նա շնորհավորեց մասնակիցներին դասընթացը հաջողությամբ ավարտելու կապակցությամբ և հույս հայտնեց, որ դասընթացի ընթացքում ձեռք բերված գիտելիքները կօգնեն նրանց հետագա աշխատանքում և կնպաստեն նրանց մասնագիտական առաջխաղացմանը։

Դիվանագիտական դպրոցի հրատարակություններ