Լրահոս / Հայտարարություններ
«Հյուպատոսական գործունեություն» 2021թ. ծրագրի մեկնարկը
15.02.2021
Փետրվարի 15-ին Դիվանագիտական դպրոցում մեկնարկեց «Հյուպատոսական գործունեություն» ծրագրով դիվանագետների վերապատրաստման 2021թ․ դասընթացը։ Դասընթացը վարում են ՀՀ ԱԳՆ համապատասխան ստորաբաժանումների և հյուպատոսական գործի հետ առնչվող պետական այլ գերատեսչությունների աշխատակիցներ։ Դասընթացի մեկնարկին ողջույնի խոսքով հանդես եկավ Դիվանագիտական դպրոցի տնօրեն, դեսպան Վահե Գաբրիելյանը։ Առաջին դասը՝ «Հյուպատոսի իրավունքները, պարտականությունները և գործառույթները՝ համաձայն Հյուպատոսական հարաբերությունների մասին Վիեննայի Կոնվենցիայի և «Հյուպատոսական ծառայության մասին» ՀՀ օրենքի» վարեց Միջազգային պայմանագրերի և իրավունքի վարչության պետի պաշտոնակատար Տիգրան Գալստյանը։