Լրահոս / Հայտարարություններ
Հանդիպում Արգենտինայի Արտաքին ծառայության ինստիտուտի տնօրենի հետ
09.06.2021
Հունիսի 9-ին ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի տնօրեն դեսպան Վահե Գաբրիելյանը առցանց հանդիպում ունեցավ Արգենտինական Հանրապետության արտաքին ծառայության ազգային ինստիտուտի տնօրեն, դեսպան Վիկտորիո Տաչետտիի հետ: Քննարկվեցին երկու հաստատությունների միջև գոյություն ունեցող համագործակցության համաձայնագրի շրջանակներում ձեռնարկվելիք համագործակցության առաջիկա քայլերը: Հանդիպմանը մասնակցում էին նաև Արգենտինական Հանրապետությունում ՀՀ դեսպան Հովհաննես Վիրաբյանը, Հայաստանում Արգենտինայի դեսպան Մարիանո Վերգարան և Արտաքին ծառայության ազգային ինստիտուտի ակադեմիական տնօրեն Ֆրանկո Լուչիետոն: