Լրահոս / Հայտարարություններ

Դիվանագետների վերապատրաստման 2022թ․ երկրորդ դասընթացի մեկնարկը

05.09.2022

Կից լուսանկարներ

Վիգեն Քոչարյանի դասախոսությունը "Միջազգային իրավունքի արդի հիմնահարցեր" թեմայով_09.09.2022

Վիգեն Քոչարյանի դասախոսությունը "Միջազգային իրավունքի արդի հիմնահարցեր" թեմայով_09.09.2022

 

Ամբողջ ալբոմ »

Սեպտեմբերի 5-ին «Պետական կառավարման բնագավառում արտաքին քաղաքականության իրականացումը կանոնակարգող օրենսդրությունը» առարկայով (դասախոս՝ Լ․ Գրիգորյան)  մեկնարկեց Դիվանագիտական դպրոցի՝ «Դիվանագետների վերապատրաստում» ծրագրի 2022թ. երկրորդ դասընթացը, որը նախատեսված է պետական մարմինների արտաքին կապերի համար պատասխանատու ստորաբաժանումների աշխատակիցների համար։
Դասընթացը վարում են ՀՀ ԱԳՆ բարձրաստիճան դիվանագետներ, արտերկրի և Հայաստանի դասախոսներ։ Ծրագիրը ներառում է դիվանագետների՝ ՀՀ արտաքին քաղաքականության գերակայությունների վերաբերյալ գիտելիքների թարմացմանը և դիվանագիտական հմտությունների զարգացմանն ուղղված առարկաներ: