Լրահոս / Հայտարարություններ

Գրադարանավարի թափուր հաստիք

29.05.2023

Կից լուսանկարներ

Գրադարանավարի թափուր հաստիք

Ամբողջ ալբոմ »

ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցն ունի գրադարանավարի թափուր հաստիք:

Գրադարանավարի պարտականություններն են.

· Դիվանագիտական դպրոցի գրադարանի համալրումը, նյութերի գրանցումը, դասակարգումը և համարակալումը,

· ԴԴ էլեկտրոնային կայքի քարտադարանում և այլ էլեկտրոնային շտեմարաններում գրադարանի նյութերի գրանցումը և կանոնավոր թարմացումը,

· ԴԴ գրադարանի նյութերի սկանավորումը և դրանք ԴԴ վեբկայքի ուսանողների պլատֆորմի և այլ էլեկտրոնային շտեմարաններում տեղադրումը,

· շտեմարան-կայքերի թարմացումը,

· ընթերցողներին գրականության տրամադրումը և

· Դպրոցում գործածվող կամ Դպրոցի կողմից թողարկվող նյութերի պատրաստման աշխատանքներին մասնակցությունը:

Թեկնածուներից պահանջվում է.

· Բարձրագույն կրթութուն,

· Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների լավ իմացություն,

· Համակարգչային ժամանակակից ծրագրերի գիտելիքներ:

Միջազգային հարաբերությունների ոլորտում գիտելիքները կդիտարկվեն որպես առավելություն:

Խնդրում ենք կենսագրություններն ուղարկել contact@diplomaticacademy.am էլեկտրոնային հասցեին:

Դիմումների վերջնաժամկետն է ս.թ. հունիսի 15-ը:

Դիվանագիտական դպրոցի հրատարակություններ