Լրահոս / Հայտարարություններ
Հուշագրի ստորագրում Հայաստանի և Վրաստանի դիվանագիտական կրթօջախների միջև
22.06.2023
Հունիսի 22-ին Հայաստանի և Վրաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև քաղաքական հերթական խորհրդակցությունների շրջանակում տեղի ունեցավ հանդիպում ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի տնօրեն, դեսպան Վահե Գաբրիելյանի և Վրաստանի ԱԳՆ Լևան Միքելաձեի անվան դիվանագիտական վերապատրաստման և հետազոտական ինստիտուտի տնօրեն Իրինա Դախունդարիձեի միջև:
Կողմերը քննարկեցին դիվանագիտության ոլորտում կրթական երկու հաստատությունների միջև համագործակցության զարգացման և համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարները:
Հանդիպմանը հաջորդեց Հայաստանի դիվանագիտական դպրոցի և Վրաստանի դիվանագիտական վերապատրաստման և հետազոտական ինստիտուտի միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրման արարողություն:
Հանդիպմանը մասնակցում էին նաև երկու երկրների արտաքին գործերի նախարարների տեղակալները, երկու երկրներում հավատարմագրված դեսպանները և այլ բարձրաստիճան դիվանագետներ: