Լրահոս / Հայտարարություններ

«Դիվանագետների վերապատրաստում» 2023թ.-ի առաջին դասընթացի ավարտ

01.08.2023

Կից լուսանկարներ

«Դիվանագետների վերապատրաստում» 2023թ.-ի առաջին դասընթացի ավարտ

Ամբողջ ալբոմ »

Օգոստոսի 1-ին տեղի ունեցավ «Դիվանագետների վերապատրաստում» երեքամսյա դասընթացի 2023 թվականի առաջին ծրագրի ավարտական վկայականների հանձնման արարողությունը։ Դիվանագիտական դպրոցի այս դասընթացը նախատեսված է ԱԳՆ դիվանագետների և պետական մարմինների արտաքին կապերի համար պատասխանատու ստորաբաժանումների աշխատակիցների համար։ Դասընթացին մասնակցել են 2023թ.-ի ապրիլին ԱԳՆ ընդունված դիվանագետները: Դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակիցներին ծրագրի մասնակցության վկայականներ հանձնեց Դպրոցի տնօրեն, դեսպան Վահե Գաբրիելյանը։ Նա շնորհավորեց դիվանագետներին դասընթացը հաջողությամբ ավարտելու կապակցությամբ: Արարողությունն ավարտվեց դպրոցի անձնակազմի և ծրագրի մասնակիցների միջև դասընթացի վերաբերյալ մտքերի փոխանակմամբ:

Դիվանագիտական դպրոցի հրատարակություններ