Լրահոս / Հայտարարություններ
Հայաստանի դիվանագիտական դպրոցի և Բուլղարիայի դիվանագիտական ինստիտուտի միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրում
17.06.2024
Հունիսի 17-ին ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցում տեղի ունեցավ հանդիպում Հայաստանի դիվանագիտական դպրոցի տնօրեն, դեսպան Վահե Գաբրիելյանի և Բուլղարիայի դիվանագիտական ինստիտուտի տնօրեն Տանյա Միհայլովայի միջև, որի ընթացքում քննարկվեցին համագործակցության տարբեր ուղղություններին և համատեղ ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր: Տեղի ունեցավ դիվանագիտության ոլորտում մասնագետների պատրաստման և վերապատրաստման երկու կրթական հաստատությունների միջև համագործակցության մասին փոխըմբռնման հուշագրի ստորագրման արարողություն:
Հանդիպմանը մասնակցում էին նաև ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Սամվել Մկրտչյանը և Հայաստանում Բուլղարիայի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Պետար Պետրովը: