Լրահոս / Հայտարարություններ

«Հարավային Կովկաս. իրողություններ, մարտահրավերներ և հեռանկարներ» թեմայով վերապատրաստման ծրագիր Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի կրտսեր դիվանագետների համար

17.07.2024

Կից լուսանկարներ

Ամբողջ ալբոմ »

2024 թվականի հուլիսի 1-ից 12-ը ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցում անցկացվեց  «Հարավային Կովկաս. իրողություններ, մարտահրավերներ և հեռանկարներ» թեմայով վերապատրաստման երկրորդ ծրագիրը: Դասընթացը նախատեսված էր Արգենտինայից, Մեքսիկայից, Չիլիից, Ուրուգվայից, Անգոլայից, Բոտսվանայից, Գանայից, Եթովպիայից, Նիգերիայից և Քենիայից ժամանած  կրտսեր դիվանագետների համար:

Դասախոսություններով հանդես եկան ինչպես հայ, այնպես էլ տարբեր երկրների փորձագետներ՝ ծրագրի մասնակիցներին ծանոթացնելով տարածաշրջանի իրողություններին:

Ծրագրի շրջանակներում մասնակիցներն այցելեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Մատենադարան, Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր ու թանգարան-ինստիտուտ և մշակութային մի շարք այլ վայրեր:

Դիվանագիտական դպրոցի հրատարակություններ