Լրահոս / Հայտարարություններ
Հանդիպում Հունգարիայի միջազգային հարաբերությունների ինստիտուտի նախագահ Գլադեն Պապենի հետ
09.09.2024
Սեպտեմբերի 9-ին ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցում տեղի ունեցավ հանդիպում Դիվանագիտական դպրոցի տնօրեն, դեսպան Վահե Գաբրիելյանի և Հունգարիայի միջազգային հարաբերությունների ինստիտուտի նախագահ Գլադեն Պապենի միջև: Հանդիպման ժամանակ կողմերը քննարկեցին երկու հաստատությունների միջև համագործակցության հաստատմանը և զարգացմանը վերաբերող հարցեր: