Դպրոցի հյուրերը

«Միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն» 2022-23թթ․ դասընթացի մեկնարկ

12.09.2022

Կից լուսանկարներ

«Միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն» 2022-23թթ․ դասընթացի մեկնարկ

«Միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն» 2022-23թթ․ դասընթացի մեկնարկ

 

Ամբողջ ալբոմ »

Սեպտեմբերի 12-ին Դիվանագիտական դպրոցում մեկնարկեց «Միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն» 2022-23 թթ. դասընթացը։

Դասընթացի մեկնարկին տեղի ունեցավ ունկնդիրների հանդիպումը ԴԴ անձնակազմի հետ, որի ժամանակ ողջույնի խոսքով հանդես եկավ և ունկնդիրների հարցերին պատասխանեց Դիվանագիտական դպրոցի տնօրեն, դեսպան Վահե Գաբրիելյանը։ Տնօրենը շնորհավորեց ունկնդիրներին Դիվանագիտական դպրոց ընդունվելու կապակցությամբ, ներկայացրեց «Միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն» ծրագիրը, դիվանագիտական ծառայության նրբություններն ու առանձնահատկությունները։ Տնօրենը և աշխատակիցներն ունկնդիրներին ծանոթացրեցին դպրոցում գործող ընթացակարգերին։

Դասընթացը սկսվեց «Միջազգային հարաբերությունների ներածություն» առարկայով, որը դասավանդում է Չեխիայի արտաքին հարաբերությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող Պետր Կրատոխվիլը։

Դիվանագիտական դպրոցի հրատարակություններ