Լրահոս / Հայտարարություններ

Քննարկում Աղվանքի վերաբերյալ

16.03.2021

Կից լուսանկարներ

Քննարկում Աղվանքի վերաբերյալ

Քննարկում Աղվանքի վերաբերյալ

 

 

 

 

Ամբողջ ալբոմ »

Մարտի 16-ին Դիվանագիտական դպրոցի նախաձեռնությամբ ՀՀ ԱԳՆ-ում տեղի ունեցավ հանդիպում Աղվանքի և տարածաշրջանի պատմության մասնագետների հետ: Հանդիպում-քննարկման բանախոսներն էին Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի Քրիստոնյա արևելքի բաժնի վարիչ, ավագ գիտաշխատող Ալեքսան Հակոբյանը, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ազգաբանության բաժնի առաջատար գիտաշխատող Հրանուշ Խառատյանը և  ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի վիմագրության բաժնի և Մաշտոցյան Մատենադարանի ավագ գիտաշխատող Հայկ Հակոբյանը։

Բանախոսներն անդրադարձան Աղվանքի ձևավորման հարցերին, Աղվանքի և Արցախի, Աղվանքի  և Հայաստանի մյուս պատմական մասերի հարաբերություններին, Աղվանքի ժողովուրդների ներկային և տարբեր հարթակներում հայկական մշակույթը որպես ալբանական (աղվանական) ներկայացնելու ադրբեջանական պարբերական ջանքերի սնանկությանը:

Տեղի ունեցավ շահագրգիռ քննարկում և ձեռք բերվեց հարակից թեմաներով շարունակական համագործակցության համաձայնություն: