Դպրոցի հյուրերը
27.11.2015 • Թուրքմենստանի դեսպան Մուհամետնիյազ Մաշալով
Նոյեմբերի 27 -ին Դիվանագիտական դպրոցում դասախոսությամբ հանդես եկավ Հայաստանի Հանրապետությունում Թուրքմենստանի արտակարգ և լիազոր դեսպան Մուհամե տ նիյազ Մաշալովը: Դեսպան Մաշալովը ներկայացրեց Թուրքմենստանի արտաքին քաղաքականության հիմնադրույթները, Թուրքմենստանի չեզոքության քաղաքականության սկզբունքները` անդրադառնալով չեզոքության հռչակման 20 տարիների ընթացքում արձանագրված հաջողություններին: Դեսպանը խոսեց նաև հայ-թուրքմենական հարաբերությունների մասին և պատասխանեց ունկնդիրների հարցերին:
25.11.2015 • ՌԴ դեսպան Իվան Վոլինկին
Նոյեմբերի 25 -ին Դիվանագիտական դպրոցում դասախոսությամբ հանդես եկավ Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպան Իվան Վոլինկինը: Դեսպան Վոլինկինը ներկայացրեց ՌԴ արտաքին քաղաքականության հիմնադրույթները, Ռուսաստանի` ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարը Սիրիայում և տարբեր բնագավառներում հաստատուն կերպով զարգացող հայ-ռուսական համագործակցությունը: Դեսպանը պատասխանեց նախօրեին ռուսական Սու-24 ինքնաթիռի` թուրք զինվորականների կողմից խոցման միջադեպի, Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համագործակցության`...
24.11.2015 • ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյան
Նոյեմբերի 24 - ին Դիվանագիտական դպրոցը հյուրընկալեց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին : ԴԴ ունկնդիրների հետ տարեկան ավանդական հանդիպման ժամանակ նախարարը ներկայացրեց մշակութային քաղաքականության ոլորտում ՀՀ կառավարության գերակայությունները և առկա խնդիրները , մշակույթի նախարարության դերը ՀՀ մշակութային դիվանագիտության իրականացման գործում: Նախարարը պատասխանեց ունկնդիրների բազմաթիվ հարցերին Հայաստանում և արտերկրում գտնվող հայկական մշակութային հուշարձանների և առհասարակ...
20.11.2015 • ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյան
Նոյեմբերի 20-ին Դիվանագիտական դպրոցում տեղի ունեցավ ավանդական դարձած հանդիպում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիդ Տոնոյանի և Դպրոցի ունկնդիրների միջև: ՀՀ պաշտպանության և անվտանգության հայեցակարգերին, միջազգային անվտանգության համակարգերին ՀՀ ներգրավածության մասին ներածական դասախոսությանը հաջորդեցին ունկնդիրների բազամթիվ հարցեր Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրադրության և հրադադարի ռեժիմի պարբերական խախտումների հնարավոր հետևանքների,...
18.11.2015 • Հնդկաստանի դեսպան Սուրեշ Բաբու
Նոյեմբերի 18- ին Դիվանագիտական դպրոցի հյուրն էր Հայաստանում Հնդկաստանի դեսպան Տ . Սուրեշ Բաբուն : Դեսպան խոսեց իր երկրի արտաքին քաղաքականության հիմնական խնդիրների , ինչպես նաև հայ - հնդկական երկկողմ հարաբերությունների պատմության և ներկա վիճակի մասին , պատասխանեց ունկնդիրների հարցերին : Normal 0 false false false EN-GB X-NONE X-NONE...
17.11.2015 • Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիե
Նոյեմբերի 17-ին Դիվանագիտական դպրոցը հյուրընկալեց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին: Դեսպան Շարպանտիեն ներկայացրեց Փարիզում նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 11-ը նախատեսվող` կլիմայական փոփոխությունների կանխարգելմանը նվիրված COP 21 միջազգային համաժողովի նախապատրաստական աշխատանքների առանձնահատկությունները, քննարկվելիք խնդիրները և անդրադարձավ դրանց լուծման համար ֆրանսիական կողմի առաջարկած նախագծի որոշ կետերի: Ընդգծելով համաժողովի ընթացքում փոխըմբռնելի և ճկուն որոշումների ընդունման...
13.11.2015 • Լիբանանի դեսպան Ժան Մակարոն
Նոյեմբերի 13-ին Դիվանագիտական դպրոցը հյուրընկալեց Հայաստանում Լիբանանի դեսպան Ժան Մակարոնին: Դեսպանը ներկայացրեց Լիբանանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները, ունկնդիրների հետ կիսեց դիվանագիտական ծառայության մասին իր պատկերացումները: Դեսպանն անդրադարձավ նաև և հայ-լիբանանյան հարաբերություններին և պատասխանեց ունկնդիրների հարցերին: Normal 0 false false false EN-GB X-NONE X-NONE...
12.11.2015 • Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպան Թիեն Ըրլոնգ
Նոյեմբերի 12- ին Դիվանագիտական դպրոցը հյուրընկալեց Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպան Թիեն Ըրլոնգին: Դեսպանը ներկայացրեց Չինաստանի արտաքին քաղաքականության հիմնարար սկզբունքները և Չինաստանի դիրքորոշումները միջազգային հարաբերությունների որոշ արդի խնդիրների շուրջ: Նա նաև խոսեց հայ-չինական հարաբերությունների և երկկողմ համագործակցության հեռանկարների մասին, ինչպես նաև պատասխանեց ունկնդիրների բազմաթիվ հարցերին: Normal 0 false false false EN-GB X-NONE X-NONE...
11.11.2015 • Քարտեզագետ Ռուբեն Գալիչյան
Նոյեմբերի 11-ին Դիվանագիտական դպրոցը հյուրընկալեց Հայաստանի և տարածաշրջանի մասին պատմական քարտեզների գիտակ, դրանց մասին և տարածաշրջանի պատմության հակասող տեսակետների մասին մի շարք գրքերի հեղինակ, Հայաստանի գիտությունների ակադեմիայի պատվավոր դոկտոր Ռուբեն Գալիչյանին: « Հայաստանը համաշխարհային քարտեզագրության մեջ » , « Կովկասից հարավ երկրները միջնադարյան քարտեզներում » , « Հորինված պատմություն » և մի քանի այլ հայտնի գրքերի հեղինակը ներկայացրեց մարդկության պատմության ընթացքում կիրառված քարտեզների...
04.11.2015 • Հայկազյան Համալսարանի ռեկտոր Փոլ Հայդոստյան
Նոյեմբերի 4-ին Դիվանագիտական դպրոցը հյուրընկալեց Լիբանանի Հայկազյան համալսարանի ռեկտոր, վերապատվելի դոկտոր Փոլ Հայդոստյանին: Փոլ Հայդոստյանը ունկնդիրներին ներկայացրեց Լիբանանի հայ համայնքի խնդիրները, Հայկազյան համալսարանի գործունեությունը: Դասախոսությանը հետևեցին բազմաթիվ հարցեր Լիբանանի հայ համայնքի վերաբերյալ: